Աֆրիկյան երկրների առաջնորդները սատարում են Ղրիմի հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը եւ նշում են, որ միաբեւեռ աշխարհի ժամանակաշրջանն ավարտվել է, նշել է Դաշնության խորհրդի՝ միջազգային հարցերով կոմիտեի նախագահ, Աֆրիկայի երկրների հետ համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը:

Հաղորդվում է, որ ռուս սենտարոը մասնակցել է համաաֆրիկյան խորհրդարանի նիստին: Բազմաթիվ հարցերի շրջանականերում աֆրիկացի պատգամավորները քննարկել են Ղրիմի շուրջ իրավիճակը: Աֆրիկացի առաջնորդները կողմ են այդ հարցի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ նրա՝ պատգամավորները նշել են, որ Արեւմուտքը մշտապես իր երկակի ստանդարտներ է կիրառում Աֆրիկայի երկրների նկատմամբ:

«Աֆրիկացիները Ռուսաստանին հրավիրում են ընդլայնել տնտեսական համագործակցությունը՝ Արեւմուտքի հնարավոր պատժամիջոցների համատեքստում»,-ասել է կոմիտեի ղեկավարը: