Չինական Չժեցզյան նահանգում տիբեթյան մաստիֆի ձագը վաճառվել է 12 մլն յուանով, որը կազմում է մոտ 2 մլն դոլար:

Չժեցզյաի բնակիչը, որը զբաղվում է տիբեթյան մաստիֆներ բուծելով, տեղական պարբերականին տված հարցազրույցում պատմել է, որ շնիկի նոր սեփականատերը Ցինդաոյից շինարարական ընկերության ղեկավար է:

Շնաբույծի խոսքով՝ նույն ցեղատեսակի խարտյաշ մազծածկույթով մեկ այլ շան նա վաճառել է կրկնակի էժան՝ մոտ մեկի միլիոն դոլարով: Կենդանիների թանկ գինը նա բացատրել է նրանով, որ այդ ցեղատեսակը հանդիպում է այնքան հազվադեպ, որքան պանդաները, փոխանցում է «Ռոսբալթը»: