Թուրքիայի հարավում երկաթուղային խոշոր վթար է տեղի ունեցել: Նավահանգստային Մերսին քաղաքի անցուղում գնացքը  բախվել է միկրոավտոբուսի: Ավտոբուսի 10 ուղեւորներ են զոհվել, մի քանիսն էլ վիրավոր են:

Հաղորդվում է, որ միկրոավտոբուսը բանվորների էր տեղափոխում: Ողբերգության վայր են շամանել շտապօգնության աշխատակիցներ: Բժիշկները փորձում են ողջ մնացած ուղեւորներին դուրս բերել ճզմված ավտոբուսից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները: