Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ բաժինը հատուկ գործողություններ է իրականացրել եւ մարտի 20-ի գիշերը ձերբակալել Նոր Նորքի զինկոմ Ռաֆայել Զախարյանին եւ Զորակոչային բաժնի տեսուչ Տիգրան Հովհաննիսյանին: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ նրանց ձերբակալել են, քանի որ փորձել են խոշոր չափի կաշառք վերցնել հիվանդ զորակոչիկներից: Այսինքն, ապագա զինվորները իրենց հիվանդության պարագայում պետք է զորացրվեն, բայց պաշտոնյան նրանցից պահանջել է 5000-10 հազար դոլար կաշառք: