Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ «Շիրակ» գերեզմանատան մոտ, տեղի ունեցած վթարի հետեւանքով Գյումրու հիվանդանոց տեղափոխված Վանաձորի բնակիչ, 58-ամյա Վեներա Գոգինյանը եւ Գուգարքի բնակիչ, 60-ամյա Սերժիկ Շեկոյանը ծանր վիճակով տեղափոխվել են Երեւան։ «Գազ 3110» մակնիշի «28 SS 261» պետհամարանիշի ավտոմեքենայի մյուս ուղեւորը՝ Վանաձորի բնակիչ, 59-ամյա Մելսիկ Երգենյանը Գյումրու հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է։
Մարտի 19-ի երեկոյան նրանց մեքենան, ըստ նախնական տվյալների, չկարողանալով արգելակել, բախվել է «ԿԱՄԱԶ» մակնիշի «39 LO 499 պետհամարանիշի» բետոնախառնիչ ավտոմեքենային: Նրանք Գյումրի հյուր էին գնացել եւ վերադառնում էին տուն։
Գյումրում բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ նախնական զննությամբ Վեներա Գոգինյանի մոտ ախտորոշել են աջ ազդոսկրի, ստորին 1\3-ի փակ կոտրվածք, գլխի գագաթային քերծվածք եվ գլխուղեղի վնասվածք, Սերժիկ Շեկոյանի մոտ դիմային հատվածի պատռվածք ու մարմնի տարբեր հատվածներում վերքեր, իսկ Մելսիկ Երգենյանի մոտ՝ քթոսկրի եվ կրծքավանդակի սալջարդ:
































