Տապակած սնունդ օգտագործելու եւ գիրանալու միջեւ կապ չկա: Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտությանը մասնակցել է 9623 կին եւ 6379 տղամարդ:

Նրանց հաջողվել է պարզել, որ նման փոխկապակցվածությունը ի հայտ է գալիս միայն այն դեպքերում, երբ մարդիկ գիրանալու գենետիկ հակում ունեն, հաղորդում է Gazeta.ru-ն:

Միաժամանակ, առողջ մարդիկ, որոնք չափավոր քանակով տապակած սնունդ են օգտագործում, չեն գիրանում: