Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում այսօր՝ մարտի 20-ին, մեկ զինվոր է զոհվել, մեկն էլ՝ վիրավորվել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ դեպքը եղել է Մարտակերտի մարտական դիրքերում, զինվորը մահացել է մարտական խնդիր կատարելիս, իսկ սպան տեղափոխվել է Ստեփանակերտի հոսպիտալ: Մահացող զինվորը 20-ամյա Արման Ղուկասյանն էր, իսկ վիրավոր սպան 26-ամյա Վարազդատ Զաքարյանն է:




























