Բուրիաթիայում 8 քարանձավների հետազոտության արդյունքում բորենու կմախք եւ այդ ժամանակների կենդանիների մումիաներ են հայտնաբերվել: Բոելոր գտածոները լավ պահպանվել են, ինչը զարմացրել է հետազոտողներին:
Գտածոները հայտնաբերել են Իրկուտսկի քարանձավագետները՝ Գորոմե քարանձավում: Դրանց տարիքը տասնյակ հազար տարի է:
Հետազոտող խմբի ղեկավար Ալեքսանդր Օսինցեւը հայտարարել է, որ գտածոների այդքան լավ պահպանված լինելու փաստը բացատրվում է քարանձավներում առկա սառնությամբ:
Գիտնականները նաեւ հետազոտության համար վերցրել են չղջիկների մումիաները: Ընդհանուր առմամբ, արշավախումբն աշխատել է մինչեւ մարտի կեսերը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Այդ տարածքում կա մոտ 20 քարանձավ, որոնցից ամենամեծը Գորոմեն է. այն ունի ավելի քան 800 մետր երկարություն:



























