YouTube խոշորագույն վիդեոհոսթինգը շուտով կմեկնարկի նոր տարբերակ՝ երեխաների ու դեռահասների համար: Հաղորդվում է, որ մշակողները նկատի ունեն պաշտպանված կայքի ստեղծումը, որը ծնողները հանգիստ կկարողանան թույլ տալ երեխաներին դիտել այն՝ առանց մտահոգվելու կոնտենտի համար:

Կայքում նախատեսված կլինեն հատուկ ֆիլտրեր, որոնք երեխաներին կպաշտպանեն մեծահասակների համար նախատեսված նյութերից ու մեկնաբանություններից, հաղորդում է ԵՎՐՈՍՄԻ-ն:

Հետազոտությունների հիման վրա արդեն պարզվել է, որ այժմ երեխաները պլանշետով սկսում են աշխատել արդեն երկու տարեկանում, հեռախոսով՝ երեք, իսկ YouTube-ում հայտնվում են 4-5 տարեկանում: