Հայաստանի ազգային արխիվը 2014թ. «Հայերի մասնակցությունն Առաջին համաշխարհային պատերազմին» վերնագրով ժողովածու կհրատարակի: Շնորհանդեսը կկայանա Երեւանում եւ Մոսկվայում, մարտի 20-ի ասուլիսում հայտարարել է  Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը եւ հավելել, որ Առաջին աշխարհամարտի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն մասնակից երկրներում:

Այս համատեքստում Հայաստանի ազգային արխիվը ֆրանսիական կողմի հետ համատեղ  ապրիլին մոտ 300 փաստաթղթերի առցանց ցուցահանդես է կազմակերպում:

«Ամեն կողմը կներկայացնի 150 փաստաթուղթ, Ռուսաստանի կազմակերպած ցուցահանդեսում էլ առանձին տաղավարով կներկայացվի Կովկասյան ճակատը», - հայտնել է նա: Վիրաբյանի խոսքով՝ Հայաստանի ազգային արխիվը Հայոց ցեղասպանությանը  չի անդրադառնա: Կներկայացվի  հայերի մասնակցությունն Առաջին համաշխարհային պատերազմին՝ ֆրանսիական, ռուսական, ամերիկյան, նաեւ՝ թուրքական բանակների կազմում: 

«Հայոց ցեղասպանության 100-ամյալի միջոցառումները կանցկացվեն  2015 –ին, բայց ներկայիս կազմակերպվածի հետ կապ կունենան», - ընդգծել է Ամատունի Վիրաբյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am