Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակադարձել է նախագահ Աբդուլլահ Գյուլի այն պնդմանը, թե Թուրքիայի ներսում տեղի ունեցող իրադարձություններում դրսի հետք չկա։
Թուրքական TRT-ի եթերում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անհամաձայնություն է հայտնել Թուրքիայի նախագահի՝ օրեր առաջ արած հայտարարությունը, թե Թուրքիայում տեղի ունեցող լարվածություններում դրսի ուժերի մատը խառը չէ։
«Ինչպե՞ս թե չկա։ Դրսից ակտիվ ուղղորդում կա Թուրքիայի ներսում տեղի ունեցող զարգացումներում։ Մի երեխա է մահանում, իսկ ոմանք ասում են, թե գնացել էր հաց առնելու, իսկ մայր էլ երեխայի մահի մեջ ինձ է մեղավոր համարում։ Երեխայի մոտ պայթուցիկ նյութեր են եղել։ Այդքանից հետո ինչպես կարելի է ասել, թե դրսի ուժերի մատը խառը չէ»,-ասել է Թուրքիայի վարչապետը։




























