Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մարտի 19-ին, ժամը 00.30-ին, հաղորդում է ստացվել, որ 1990 թ. ծնված Սերգեյ Հ.-ն ժամը 00.20-ի սահմաններում ոտքով հարվածելով եւ կոտրելով ծանոթի` 1982 թ. ծնված Ալեքսեյ Ն.-ի բնակարանի մուտքի դուռը, վիճաբանել է նրա հետ, խոհանոցային դանակով սպանության սպառնալիքներ է տվել, ապա դանակով հարվածել եւ վնասել է նրա ձեռքի ցուցամատը:
Ոստիկանության լրավության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկվում են միջոցառումներ Սերգեյ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




























