Ուկրաինայի նախկին ղեկավարներ Լեոնիդ Կրավչուկը ու Լեոնիդ Կուչման խնդրել են նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովից մայրցամաք տեղափոխել զինվորականներին, որոնք մինչ օրս գտնվում են Ղրիմում

Կրավչուկի, Կուչմայի ու Տուրչինովի հանդիպումը կայացել է նախկին նախագահների նախաձեռնությամբ, հաղորդում է Տուրչինովի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ նախկին նախագահները իրենց «լիակատար աջակցությունն են հայտնել ուկրաինական իշխանություններին»: Նրանց կարծիքով՝ ռազմական ագրեսիան ու Ղրիմի թերակղզու անեքսիան ՌԴ ԶՈՒ կողմից անթույլատրելի է: