ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ռուսաստանի հետագա գործողությունների կապակցությամբ մտավախություն է հայտնել:

«Foreign Policy»-ին տված հարցազրույցում նա նկատել է, թե ՆԱՏՕ-ն մտահոգություն ունի, որ ռուսաստանը Ղրիմից հետո չի զսպի իր ախորժակը: «Բացահայտ ռիսկ կա, որ Ռուսաստանը Ղրիմից կանցնի եւ հաջորդը կլինեն Ուկրաինայի արեւելյան երկրամասերը»,- նկատել է նա:

Ըստ Ռասմուսենի, ռուսաստանի ոտնձգությունները Ուկրաինայի արեւելքի վրա կարող են լուրջ հետեւանքներ ունենալ: Նա կոնկրետ քայլեր չի մատնանշել, բայց ընդգծել է, թե ՆԱՏՕ-ն չի քննարկում ռազմական գործողությունները եւ Ռուսաստանի հետ լարվածություն չի ցանկանում: