Ուկրաինայի Գերագուն ռադան Երկրի ազատագրման  մասին հռչակագիր է ընդունել:

«Մարտի 18-ին ՌԴ նախագահը ստորագրություն է դրել, ասպես կոչված, «Ղրիմի Ու Սեւաստոպոլի՝ ՌԴ կազմում ներառվելու մասին պայմանագրի» տակ՝ այդ կերպ բացահայտորեն խախտելով ոչ միայն Ուկրաինայի գործող օրենսդրությունը, այլեւ միջազգային իրավունքի հիմանարար նորմերը, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի Կանոնադրության եւ մի շարք այլ միջազգային փաստաթղթերում»,-նշել է Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը:

Գերագույն ռադան ուշադրություն է գրավում այն հանգամանքին, որ ուկրաինացիները երբեք չեն ճանաչի իրենց տարածքի մի մասի՝ ՂԻՀ-ի, անեքսիան: Այս մասին հաղորդում է «Վեստին»: