Ուկրաինան առայժմ պետք է հապաղի Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու հարցում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ Բրյուսել ժամանելով, որտեղ պետք է ստորագրվի Ուկրաինայի ու ԵՄ միջեւ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը:
«Այստեղ պետք է յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել»,-ընդգծել է նա: Վարչապետը հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս բարձրացրել է օտարերկրյա անձնագրերով ճանապարհորդելու մասին հարցը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:




























