Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ բոլոր ուղություններով երկխոսության զարգացման հարցում՝ հենվելով բարիդրացիական հարաբերությունների վրա: Այս մասին մարտի 20-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ Վրաստանը Հայաստանի համար կարեւոր է ոչ միայն հաղորդակցական առումով, այլեւ խոշոր հայ համայնքը հաշվի առնելով:

Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է  Վրաստանի հետ բոլոր ուղություններով երկխոսության զարգացման հարցում, քանի որ երկու ժողովուրդները ոչ միայն դարեր շարունակ կողք կողքի են ապրել՝ որպես հարեւաններ, այլեւ պարտավոր են առաջ գնալ եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատել:

Արթուր Բաղդասարյանը նաեւ նշել է, որ Հայաստանը  շահագրգռված է, որպեսզի Վրաստանը հնարավորինս  ավելի կառուցողական հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am