Տպավորված եմ այն բանից, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, գործընկերային հարաբերություններ է կառուցում ՆԱՏՕ-ի հետ, մարտի 20-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայատանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը:
Ըստ նրա՝ ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ ռազմավարական գործընկերությունը հասկանալի է, եւ կասկածի տեղիք չի տալիս ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում Հայաստանի ցանկացածը. դա խաղաղապահական ջոկատի ստեղծումն է, Աֆղանստանում 100-ից ավելի մարդու առկայությունը, պաշտպանական ռազմավարության վերանայումը, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ուսուցումը:
Իր հերթին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը եւ ՀԱՊԿ-ում անդամությունը: Ըստ նրա՝ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն համագործակցում են ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության, պաշտպանական ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների բնագավառում, զարգացնում են անհատական գործընկերության ծրագրով նախատեսված համագործակցությունը կիբերանվտանգության եւ արտակարգ իրավիճակների, ահաբեկչության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում:




























