Արկտիկայի հատակին հսկայական չափերի կենդանի անհայտ էակ են հայտնաբերել: Կենդանին հայտնաբերվել է 1,5 կմ խորության վրա Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի հեռավորարեւելյան բաժնի արշավախմբի գիտնականների կողմից ռելիեֆի ուսումնասիրության ընթացքում: Հսկա էակին նկատել են 1600-2000 մետր խորության վրա: «Կլավեսին» սարքի օգնությամբ նկատել են, որ «հսկա էակը իր բույնն է մտնում», ասել է տեխնիկական գիտությունների դոկտոր Լեոնիդ Նաումովը:

Ընդ որում կենդանին իրեն բավական ագրեսիվ է դրսեւորել: Այն հարձակվել է սարքի վրա ու փորձել կոտրել այն: Ջրի մակերես դուրս գալուց հետո դրա վրա վնասվածքներ ու քերծվածքներ են հայտնաբերվել: Կենսաբանները չե կարողացել ճանաչել տարօրինակ կենդանուն: Մինչ այդ  նմանատիպ ոչինչ չէին հանդիպել, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Նկարագրությունների համաձայն՝ հայտնաբերված էակը կարող է պատկանել պլեզիոզավրերի դասին, որոնց երկարությունը հասնում է մոտ 15 մետրի, իսկ «պաշտոնապես» դրանք անհետացել են նախապատմական դարաշրջանում: Այժմ ամեն ինչ կարող է այլ կերպ լինել թեեւ ավանդական գիտնականների համար ծայրահեղ դժվար է նմանատիպ երեւույթն ընդունել: