ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել Ռուսաստանում ծառայելու ցանկություն հայտնած ուկրաինացի զինվորականների կոչումները ճանաչելու մասին:
Պետության ղեկավարը նաեւ Սեւաստոպոլում Նախիմովի անվան ռազմածովային բարձրագույն ուսումնարանի վերածննդի, ինչպես նաեւ Ղրիմում Նախագահական կադետական ուսումնարանի բացման մասին փաստաթուղթ է ստորագրել:
Համապատասխան փաստաթղթի նախագիծը Պուտինին ներկայացրել էր պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























