Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կուրսել-Էպեյել քաղաքի քաղաքապետից առգրավել են նրան վարորդական իրավունքը, երբ նա իր մեքենան վարել է 154 կմ/ժ արագությամբ:
Հաղորդվում է, որ նա իր արարքը բացատրել է նրանով, որ ցանկացել է ավտոլվացումից հետո արագ չորացնել այն:
Ըստ որում, քաղաքապետը հավանություն է տվել ոստիկանների գործողություններին, նշելով, որ օրենքները վերաբերում են բոլորին, այդ թվում՝ պաշտոնյաներին, փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ վկայակոչելով Figaro-ն:



























