Apple-ը ԱՄՆ ամենաթանկ բրենդն է, վկայում է Brand Finance-ի հետազոտությունը, որը կազմել է ամերիկյան 500 առաջատար բրենդերի վարկանիշը: Հետազոտության համաձայն՝ Apple բրենդի արժեքը գնահատվում է 104,7 մլրդ դոլար, երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Google-ը՝ 68,6 մլրդդոլարով, երրորդը՝ Microsoft-ը՝62,8 մլրդ դոլար: Չորրորդ հորիզոնականում է Verizon-ը՝ 53,5 մլրդ, հինգերորդը՝ General Electric-ը՝ 52,5 մլրդ, վեցերորդը՝ AT&T-ը՝ 45,4 մլրդ: Տասնյակը եզրափակում են Amazon.com ($45,1 մլրդ), Walmart ($44,8 մլրդ), IBM ($41,5 մլրդ) եւ Coca-Cola ($33,7 մլրդ):
US 500 բրենդերի արժողության վարկանիշը առաջին անգամ հրապարակվել է Brand Finance-ում 2014-ին:Ավելի վաղ ընկերությունը հրապարակել էր աշխարհի 500 բանկային բրենդերի վարկանիշը, որի առաջին հորիզոնականը զբաղեցրել էր Wells Fargo բանկային խումբը՝ բրենդի 30,2 մլրդ դոլար արժողությամբ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:




























