Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ներկայիս պայմաններում «Մեծ ութակը գոյություն չունի»:
Մերկելի խոսքով՝ առաջիկա օրերին Եվրամիությունն ու G8-ը կհայտարարեն Ռուսաստանի հետ հարաբերություններում կոնկրետ փոփոխությունների մասին՝ կապված Ղրիմի հետ:Այս մասին Մերկելը հայտարարել է Բունդեստագում ելույթի ժամանակ:
Գերմանիայի կանցլերը նաեւ հաղորդել է, որ Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ՝ ընլայնելով այն մարդկանց շրջանակը, որոնք կապված են Ղրիմի ճգնաժամի հետ: Նրանց կարգելեն մուտքը ԵՄ ու կսառեցնեն բանկային հաշիվները, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մերկելը հերքել էր հայտաարությունները այն մասին, որ դադարեցվել է Ռուսաստանի անդամակցությունը G8-ին:




























