ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 20-ին ժամանել է Մոսկվա: Հաղորդվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ասված է Մոսկվայում ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունում, որը թվիթերի միկրոբլոգում էր տեղադրվել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տվյալով՝ Բան Կի-Մունը  Կրեմլում հանդիպումից հետո մամուլի ասուլիսով հանդես կգա:

Ավելի վաղ ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Բան Կի-Մունը կայցելի Ռուսաստան եւ Ուկրաինա՝ կողմերին ներկայիս ճգնաժամը խաղաղ միջոցներով կարգավորման դրդելու դիվանագիտական ջանքերի շրջանակում:

Մարտի 21-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Կիեւ՝ Ուկրաինայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի հետ եւ վարչապետ Արսենի Յացենյուկի հանդիպելու: