2013թ. նոյեմբերից մինչեւ 2014-ի մարտը Կիեւի կենտրոնում բախումների զոհերի թիվը հասել է 103-ի, հայտնում է Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Նաեւ նշվում է, որ փետրվարի 18-ից մինչեւ մարտի 20-ը Կիեւի կենտրոնում բախումները թեժանալուց հետո շտապօգնություն եւ առողջապահական հաստատություններ բուժօգնության համար դիմել է 1419 տուժած, որոնցից 923-ը տեղափոխվել է հիվանդանոց:
Նշվում է նաեւ, որ Կիեւի հիվանդանոցներում մարտի 20-ի առավոտվա դրությամբ գտնվում է 128 մարդ:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին ՆԳՆ-ի հիվանդանոցում վախճանվել էր Կիեւիում ցույցերի ժամանակ վիրավորված մի ոստիկան, հայտնում է segodnya.ua-ն:




























