Ադրբեջանում աղոթող աշխատողներին աշխատանքից հեռացում է սպառնում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, մեկուկես տասնյակ աշխատողներ, որոնք Բաքվում օլիմպիական նոր մարզադաշտ են կառուցում, աշխատանքից հեռացվել են միասին աղոթելու համար:
Նախօերին ցանցում լուսանկարներ են հայտնվել, թե ինչպես 15 աշխատակիցներ խմբակային նամազ են կատարում կառուցվող նոր օլիմպիական մարզադաշտի բակում:
Այնուհետ շինարարության վայր են ժամանել ղեակավարող SOCAR ընկերության ներակայացուցիչներն ու աշխատանքից հեռացրել նրանց
Մյուս աշխատակիցներին նախազգուշացում են կատարել:




























