Ոստիկանության Արաբկիրի բաժնում հունվարի 18-ին, ժամը 10.05-ին, հաղորդում էր ստացվել, որ 1951 թ. ծնված Էմա Խ.-ի բակից գողացել են 15 պարկ փայտ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են այլ հանցագործություն կատարելու համար ձերբակալված Ա. Սահակյանը եւ Ս. Ավագյանը:
Պարզվել է նաեւ, որ նրանք փետրվարի 28-ին նույն տուժողի տանը կից հողատարածքում գտնվող ավտոտնակից գողացել են 500 դոլար, հեռուստացույց եւ խոհանոցային կաթսաներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ա. Սահակյանը եւ Ս. Ավագյանը ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:



























