«Ուրալվագոնզավոդ» ՍՊԸ-ն  2015թ. Ադրբեջանի երկաթուղիների հետ վագոնաշինական ՀՁ կհիմնի, հայտնել է «Ուրալվագոնզավոդ»-ի տնօրեն Օլեգ Սիենկոն:

«Ադրբեջանում նախատեսում ենք տարեկան  2 հազար միավոր շարժակազմ հզորությամբ վագոնաշինական գործարան կառուցել», - ասել է Սիենկոն:

Ըստ նրա՝ ձեռնարկությունը բեռնատար վագոնների 6 մոդել կարտադրի, այդ թվում՝ կիսավագոններկ ցիստեռններ եւ այլն:

Գլխավոր տնօրենը հավելել է, որ  Ադրբեջանի երկաթուղիների հետ համատեղ ձեռնարկությունում մասնաբաժինը կլինի 50/50: Ամեն կողմի ներդրումների ծավալը  կկազմի 20-30 միլիոն եվրո:

Սիենկոն ընդգծել է, որ գործարանը կսկսի աշխատել 2015թ. եւ անմիջապես կհասնի ծրագրով սահմանված հզորությանը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Այնտեղ կայուն պահանջարկ կա: Ավելին, Ադրբեջանի կառավարությունը Վրաստանի տարածքով  դեպի Կարս ճանապարհ է կառուցում, այդ պատճառով էլ այնտեղ  բեռների կուտակում կլինի, այդ թովւմ նաեւ՝ տարանցիկ բեռների: Հավաքակազմը հնացել է, անհրաժեշտ է փոխել տարեկան 1,5 հազար վագոն», - պարզաբանել է նա: Ըստ նրա՝ նախատեսվում է, որ ՀՁ-ի արտադրանքը մատակարարվելու է Ադրբեջանի շուկա, իսկ հետագայում չի բացառվում  նաեւ՝ Վրաստան եւ Թուրքիա:

Նշենք, որ «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Ռուսաստանին: