Ոստիկանության ծառայողները, մարտի 18-ին, ժամը 14.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Էդուարդ Հ.-ին եւ 1955 թ. ծնված Ալեքսան Ա.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վերջինս խոստովանել է, որ մարտի 15-ին, ժամը 14.00-ին, Նոր Արեշ թաղամասում գտնվող խանութից գողացել է կոնյակ:

Կատարվում է հետաքննություն: