Օրերս ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ 1986 թ. ծնված Լեռնիկ Ս.-ն մարտի 14-ին 1972 թ. ծնված Էդվարդ Պ.-ի տնից գողություն է կատարել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ մարտի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Լեռնիկ Ս.-ն, պատուհանը հրել-բացելով, մտել է Էդվարդ Պ.-ի տան ննջասենյակ եւ պահարանից գողացել ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 400.000 դրամի նյութական վնաս:

Մարտի 17-ին, ժամը 17.00-ին, Աբովյան քաղաքի Երեւանյան փողոցից Լեռնիկ Ս.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին եւ խոստովանել կատարածը:

Կատարվում է քննություն: