Ոստիկանության ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 18-ին, ժամը 13.00-ին, 1967 թ. ծնված Սամվել Գ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի «ՈՒԶՌԳՄ» տիպի պայթուցիչ, «Կարաբին» տիպի հրազենի փամփշտակալ-ժապավեն եւ տարբեր տրամաչափի 305 փամփուշտ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Մարտի 18-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Տարոնի բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Ռուզաննա Հ.-ն եւ կամավոր հանձնել 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 60 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Մարտի 18-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստուգել են 1957 թ. ծնված Սամվել Ա.-ի «Իժ 12» տեսակի որսորդական հրացանի պահման կանոնները: Այդ ընթացքում Սամվել Ա.-ն ոստիկաններին է ներկայացրել մետաղյա բռնակով դետալ եւ ատրճանակի 9 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: