Երեկ՝ մարտի 19-ին, Նշավան գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որը ավարտվել է կրակոցներով: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ գյուղի բնակիչներից մեկի տանը վիճաբանություն է եղել աղջկա առեւանգելու պատճառով: Գյուղի 30-ամյա բնակիչը Բերդիկ գյուղից առեւանգել ու ամուսնացել է մի աղջկա հետ, որի հայրը դեմ է եղել իր ամուսնությանը: Երեկ հայրը գնացել է տղայի տուն, որտեղ բացի իրենցի եղել են նաեւ այլ հարազատներ, վիճաբանել են, հարվածել նրա դեմքին, որից հետո քաշքշոց է սկսվել: Հայրը զայրացած դուրս է եկել տնից, իր մեքենայից վերցրել երկփոխանի որսորդական հրացանն ու հետ գալով կրակել տղաների ուղղությամբ: Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել փեսայի եղբայրը:

NEWS.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացել է, որ այս միջադեպով քրեական գործ է հարուցվել: Կատարվում է նախաքննություն: