Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռուսկոնին այլեւս չի ցանկանում կրել «կավալյերե» տիտղոսը: 77-ամյա քաղաքական գործիչը նամակ է ուղել Աշխատանքի կավալերների ազգային կոմիտեին՝ խնդրելով հետ վերցնել իր կոչումը:
Այդ տիտղոսը նրան շնորհվել էր 1977-ին: Տիտղոսից հրաժարվելու պատճառը դատավճիռն է եղել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Մարտի 18-ին դատարանը վերջնականապես հաստատել է նրա դատավճիռը՝ արգելելով առաջիկա երկու տարիներին ղեկավար գործունեությամբ զբաղվելու:Ավելի վաղ նրան դատապարտել էին չորս տարի ազատազրկման՝ ֆինանսական մեքենայությունների համար:




























