Մարտի 19-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Երեւանի Նորք-Մարաշի 8-րդ եւ 5-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:

«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մարտի 19-ին, ժամը 02.50-ին, Երեւանի Գյուրջյան փողոցի թիվ 60 շենքի մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:

«Ֆոլքսվագեն»-ի ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Մարտի 19-ին, ժամը 04.30-ին, Երեւանի Հաղթանակ կամրջի կողմից Մաշտոցի պողոտա տանող թունելի սկզբնամասում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա է բախվել թունելի պատին:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մարտի 19-ին, ժամը 10.30-ին, Երեւանի Աթոյան եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի երկու ավտոմեքենաներ:

Մեքենաներից մեկի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մարտի 19-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 8-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԶԻԼ-ՄՄԶ-554» մակնիշի ավտոմեքենայի:

«ՎԱԶ-2107»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մարտի 19-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երեւանի Երեւան-Երասխ ճանապարհի 15-րդ կմ-ին` Մարմարաշեն գյուղի հատվածում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետեւանքով «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մարտի 19-ին, ժամը 19.30-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 19 հասցեի դիմաց իրար են բախվել «ԲԻԴ», «Մերսեդես Ե-240» եւ «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենաներ:

«Մերսեդես»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մարտի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Լոռու մարզի Դսեղ գյուղի «Աղբյուրի թաղ» կոչվող տարածքում «ԳԱԶ 69-Ա» մակնիշի ավտոմեքենա է բախվել պատի, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:

Մարտի 19-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 13-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա է բախվել է ճամփեզրին կայանված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:

«ԳԱԶ-3110»-ի վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: