Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության` 5, յուրացման, խուլիգանության եւ կաշառակերության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 10 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 2 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: