Ուրուգվայում ՀԿ ջանքերով կարողացել են փրկել նորածին դելֆինի:
Ինչպես հաղորդում է ushilapyhvost.ru-ն, իգական սեռի նորածին դելֆինին, որը դեռեւս պորտալար է ունեցել, հայտնաբերել են Մոնտեվիդեոյից ոչ հեռու գտնվող լողափերից մեկում:
Փրկված կենդանու խնամքով զբաղվելու է «S.O.S Rescate Fauna Marina» ՀԿ-ն:
Հայտնաբերված տեսակի բազմացումն ուսումնասիրված չէ: Բեղմնավորումը տեղի է ունենում դեկտեմբերից փետրվար ընկած ժամանակահատվածում: Հղիությունը տեւում է 9-10,5 ամիս: Դելֆինի երկարությունը 75 սմ է, քաշը՝ 7-8 կգ: Կենդանին սեռահասուն է դառնում 2-3 տարեկանում: Էգը սերունդ տալիս է երկու տարին մեկ անգամ: Լա-պլատյան դելֆինների կյանքի տեւողությունը, ենթադրաբար, 18-20 տարի է:
Լա-պլատյան դելֆինները գետային դելֆինների ներկայացուցիչներ են:






























