Հայաստանում 1994թ.-ից հետո անընդհատ կրճատվում են ապօրինի ծառահատումների ծավալները, մարտի 20-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Ըստ նրա՝ 2012թ. ապօրինի հատվել է 1320 ծառ, в 2013–ին՝ 928:
Վերջին երկու տարիներին Հայաստանում տնկվել է 714 հա անտառ: Պետրոսյանը հավելել է, որ այնումաենայնիվ, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերը բավարար չեն անտառներն ամբողջությամբ վերականգնելու համար: Սակայն այդ ծրագրերը շատ կարեւոր են՝ հաշվի առնելով Հայաստանի անտառների վերականգնողունակությունը, հավելել է նա:
Նշենք, որ ներկայումս Հայաստանի անտառային մակերեսը կազմում է 332,3 հազար հա:



























