27-ամյա Էլիզաբեթ Ռեյնը վաճառքի է հանել իր կուսությունը: Գնորդներին գրավելու համար համացանցում տեղադրել է ներքնազգեստով իր լուսանկարները, իհարկե, փակ դեմքով: Նա գրում է, որ իրենց միայն գումարն է հետաքրքրում, հաղորդում է Mirror-ը:
Իհարկե, Էլիզաբեթ Ռեյնը կեղծանուն է: Նա ասում է, որ անձնագրային տվյալները կհայտնի միայն աճուրդի հաղթողին: Նվազագույյն արժեքը կազմում է 250 հազր ֆունտ: Զգուշացնում է, որ սերն իրեն չի հետաքրքրում, միայն 12-ժամյա հանդիպում, որի արդյունքում կկորցնի կուսությունը:
Ամերկուհին գրում է, որ նախկինում հարաբերություններ չի ունեցել, քանի որ զգուշանում էր: Էլիզաբեթ Ռեյնը պնդում է, որ զուգընկերոջ արտաքինը նույնպես չի հետաքրքրում, հաղորդում է «Vesti.ru»-ն:
Աղջիկը ստացված գումարի 30 տոկոսը կփոխանցի բարեգործական կազմակերպությանը, որն օգնում է զարգացող երկրների կանանց կրթություն ստանալ: Բացի այդ, Ռեյնը ծրագրում է տվյալ գործարքի համար հարկեր վճարել: Ռեյնը գրում է, որ բժշկի կրթություն է ստանում, իր ապագան տեսնում է միայն վառ երանգերով:



























