2014 թվականի մարտի 20-ի  դրությամբ Հայաստանի Հանրապետությունից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3312.64 տոննայի դիմաց ,արտահանվել է 11406.03 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, թե այն հիմնականում առաքվել է Վրաստանի Հանրապետություն- 8815.58 տոննա, Ռուսաստանի Դաշնություն- 2486.97 տոննա, Իրաք-  66.72 տոննա, Արաբական Միացյալ Էմիրություններ -  36.60 տոննա,  Ուկրաինա-  0.16 տոննա: