Վիեննայում Հայ Դատի հանձնախումբ է ստեղծվել՝ հանուն արդարության եւ ժողովրդավարության: Բացման արարողությանը ներկա է եղել Ավստրիայում եւ Հունգարիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, Ավստրիայում հայերի հոգեւոր առաջնորդ Անդրեաս Իսախանյանը, այդ երկրում հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գրում է «Asbarez»-ը:

Եվրոպայի հայկական ֆեդերացիայի նախագահ Գասպար Կարապետյանն իր ելույթում անդրադարձել է հայերի առջեւ կանգնած խնդիրներին, Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ փոխհատուցմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Արցախի խնդրին, Ջավախքի հայության խնդիրներին, ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցմանը՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշում կայացնելուց հետո, ինչպես նաեւ սիրիահայերի խնդիրներին: