ԱՄՆ ու ԵՄ պատժամիջոցները լեգիտիմ չեն, ՄԱԿ-ի ԱԽ-ն Ռուսաստանի նկատմամբ հարկադիր միջոցներ չի ընդունել: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Պետդումայում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Միակողմանի պատժամիջոցները երբեք էլ լավ ավարտ չեն ունեցել, դրանք օրինական չեն: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միակ մարմինն է, որը կարող է հարկադիր միջոցներ ընդունել: Այդ մարմինը նման միջոցներ չի ընդունել»,-ասել է նա:




























