Թուրքիայի Նիղդե նահանգում ճանապարհային ստուգումներ իրականացնող ոստիկանների եւ ժանդարմերիայի ծառայողների ուղղությամբ մի միկրոավտոբուսի մեջից կրակահերթ են արձակել, որի հետեւանքով սպանվել է ժանդարմերիայի 2 սպա եւ 1 ոստիկան։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Նիղդեի Ուլաքըշլայի շրջանում ոստիկանները փորձել են կանգնեցնել մի միկրոավոտբուս, սակայն ենթարկվել են զինված հարձակման։
Ոստիկանները եւ ժանդարմերիայի ծառայողները պատասխան կրակ են բացել եւ կարողացել վնասազերծել «կանգառ» պահանջին չենթարկվածներին՝ ձերբակալելով 2 հոգու, իսկ 3-րդին հայտնաբերելու համար որոնումները շարունակվում են։
Փոխհրաձգության ժամանակ մահացել են ժանդարմերիայի 2 սպա, 1 ոստիկան եւ 1 վարորդ։



























