ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը 28-րդ ընտրական օկրուգում հարգել է համայնքի ականավոր կանանց՝ նրանց շնորհելով «Տարվա կին» կոչումը: Այդ կանանց շարքում է Լոս Անջելեսի Տահունգա շրջանի բնակչուհի Սոնյա Թաթուլյանը, գրում է «Asbarez»-ը:

«Ինձ համար մեծ պատիվ  եւ բավականություն էր հանդիպել «2014 թվականի կանանց» հետ եւ նրանց հարգանքի տուրք մատուցել կատարած աշխատանքի եւ համայնքում առաջնորդ լինելու համար: Յուրաքանչյուր պարգեւատրված կին այսօր ցուցադրել է այլոց օգնելու իր ունակությունը, որ մեր համայնքը լավագույնը դարձնի»,-ասել է Ադամ Շիֆը:

Նշենք, որ Սոնյա Թաթուլյանը ծնվել է Հայաստանում: Նա 1974-ին ընտանիքի հետ արտագաղթել է ԱՄՆ, երբ դեռ դեռահաս է եղել: Երկար տարիներ Սոնյան ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, ինչպես նաեւ առեւտրային ընկերություն հիմնել: