Բրիտանիայի գաղութային տիրապետության տակ գտնված աֆրիկյան երկրները ավելի լավ են զարգանում, քան Ֆրանսիայի, Իտալիայի եւ եվրոպական այլ պետությունների գաղութները, պարզել է Տոգոյից մի գիտնական:
Նա այդ եզրակացությանն է հանգել՝ վերլուծելով վերջին 15 տարիներին աֆրիկյան 47 երկրների տնտեսական տվյալները, հաղորդում է Gazeta.ru-ն:
Բրիտանիայի նախկին գաղութների առավելությունը հատկապես դրսեւորվում է գիտատեխնիկական բնագավառում, այդպիսի երկրները հաճախ են մասնակցում իննովացիոն ծրագրերին, իսկ նրանց բնակիչները ավելի շատ բարձրագույն կրթություն ունեն:




























