Փրկարար ծառայությունը մարտի 20-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի 1-ին կմ-ին Բազմաբերդ-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 29 ՍՍ 711 (վարորդ՝ Ա. Ղ.) եւ «Դաֆ» մակնիշի 9551 (վարորդ՝ Կ. Ղ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները. ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ղ.-ը (ծնվ.1980թ.), ուղեւորներ՝ Կ. Մ.-ը (ծնվ.1965թ.) եւ Ք. Կ.-ը (ծնվ.1977թ.) հոսպիտալացվել են Թալինի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: