Փրկարար ծառայությունը մարտի 20-ին, 15.31-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նանսենի փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում առկա է քաղաքացու դի. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի հատակին հայտնաբերել՝ 1955 թ. ծնված Ս. Շ.-ի դին:




























