Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-ի անհետացման հետ կապ ունի ԱՄՆ-ն: Այս մասին հայտարարել է ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Ըստ նրա՝ օդանավը «պարզապես ոչնչացրել են»:
«Boeing -ը ամերիկացիներն են վերացրել, քանի որ օդանավերի շինարարության ժամանակ կառավարման համակարգում անհրաժեշտ սարքավորումներ են տեղադրում, որոնց միջոցով էլ ԱՄՆ-ի ռազմածովային որոշ կայաններ կարող են ազդել օդանավի ուղղության վրա, շեղել ուղղությունը», - լրագրողներին ասել է Ժիրինովսկին:
Ըստ նրա՝ տվյալ դեպքում օդանավը պարզապես ոչնչացրել են: «Դա համապատասխան սարքավորումները ստուգելու փորձ էր», - հավելել է նա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ժիրինովսկին ընդգծել է, որ Ռուսաստանն իր օդանավերն է կառուցելու, «որպեսզի այնտեղ միայն մեր սարքավորումները լինեն, եւ ամերիկյան ոչ մի հատուկ ծառայություն չկարողանա ազդել դրանց վրա»:




























