Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն կարծում է, որ ամենակարեւորը ժողովրդավարական ու կայուն Ուկրաինային աջակցելն է:
Twitter-ի իր միկրոբլոգում նա ընդգծել է, որ ամենահրատապը «հուսալի, կայուն, կենսունակ ու բարգավաճ Ուկրաինային» աջակցելուն ուղղված ջանքերն են:
Բարրոզուն վստահություն է հայտնել, որ ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարները կպայմանավորվեն Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերաբերյալ Եվրոպայի միասնական պատասխանի վերաբերյալ:
Նշենք, որ ԵՄ գագաթաժողովը Բրյուսելում անցկացվում է մարտի 20-21-ը:




























