Կատաղության վիճակում մարդիկ նախընտրում են կարմիր գույնը, իսկ կարմիրի նախընտրությունն, ընդհանուր առմամբ, կարող է խոսել թշնամության մասին: Նման եզրակացության են եկել Հյուսիսային Դաքոթայի գիտնականները՝ կամավորների խմբի փորձարկման արդյունքում, որոնց առաջարկվել է ինքնուրույն ընտրություն կատարել կարմիր եւ կապույտ գույների միջեւ:
Հետազոտության ընթացքում անձի գնահատման թեստ են հանձնել: Պարզվել է, որ մարդիկ, որոնք ընտրում են կարմիր գույնը, միջանձնային հարաբերություններում առավել հաճախ են թշնամաբար տրամադրված։ լինում այլոց հանդեպ: Գիտնականները համարում են, որ կարմիրի երանգների նախընտրությունը պայմանավորված է էվոլյուցիայով: Նախկինում կարմիրը եւ այլ վառ գույները ուղղակիորեն ասոցացվում էին սպառնալիքի հետ, հաղորդում է Diver-Sant.ru-ն:



























