Ճապոնիայի խորհրդարանը հաստատել է 2014-ի պետական բյուջեն, որը կազմել է 95,88 տրիլիոն իեն, որը համարժեք է 936,2 մլրդ դոլարի: Սա երկրի պատմության ընթացքում ամենամեծ բյուջեն է:
Ըստ որում՝ բյուջեի ծախսերի կեսից ավելին ապահովվելու է ճապոնական կառավարութան իրական ծախսերի միջոցով, որոնք կազմում են ավելի քան 50 տրլն իեն: Բյուջեի ծագող դեֆիցիտը կֆինանսավորվի պետական պարտատոմսերի թողարկման միջոցով, որոնց էմիսիաների ծավալը 2014-ին ծրագրվում է41,25 տրլն իենի մակարդակում:
Հարկ է նշել, որ պաշտպանության համար նախատեսված ծախսերը երկրորդ տարին անընդմեջ ավելանում են: Այդ ոլորտի համար կհատկացվի 5 տրլն իեն: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























